Ահմադինեժադը շնորհավորական նամակ է ուղարկել Ալիևին

Նամակում Ահմադինեժադը անդրադրաձել է Ալիևի հետ իր հանդիպումներին, որոնց ընթացքում, ըստ Իրանի նախագահի, մեծ ուշադրություն է հատկացվել երկու երկրների միջև բարեկամական կապերի ամրապնդմանը և երկու երկրների առաջնորդների միջև անկեղծ հարաբերությունների ստեղծմանը։

«Երկկողմ հարաբերությունների հետագա զարգացումը՝ բարիդրացիական հարաբերությունների սկզբուքնենրին հետևելու և ստանձնած բոլոր պարտավորություններն իրագործելու դեպքում կկարողանան խաթարել թշնամիների՝ իրավիճակը շահարկելու փորձերը», -ասված է նամակում։
Ահմադինեժադը հույս է հայտնել, որ երկու երկրների միջև համագործակցությունը կշարունակվի ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային մակարդակով և կվերկանգնվեն կայուն խաղաղությունն ու անվտանգությունը՝ վերջ դնելով խտրականությանն ու ատելությանը։

Նշենք, որ վերջին օրերին ադրբեջանա-իրանական հարաբերություններում որոշակի լարվածություն է արձանագրվում՝ պայմանավորված Բաքվում Իրանի վարչակազմի դեմ կազմակերպվող ցույցերով։

Մեկնաբանել