Գարնանն ունենալու ենք նոր նախագահ. Դ.Հակոբյան

Armnews հեռուստատեսության «Բանաձև» հաղորդման հյուրասրահում մարքսիստ Դավիթ Հակոբյանը ողջունեց ԲՀԿ-ի` ՀՀԿ-ի հետ կոալիցիա չկազմելու որոշումը. «Սա իրական հնարավորություն է` ընդդեմ ՀՀԿ-ի խունտայի դաշինք ստեղծելու համար»,- նշեց նա:

«Սա կարող եմ համարել благородный постипок, ու կասեմ, նա չգնաց հանրապետականների հետ շնացման, իսկ դա ամենակարևոր բանն է»,- ասաց մարքսիստը,- ընդդիմությունն ինքնաոչնչացման ճանապարհն էր բռնել, բայց արդեն հույս կա, որ կարող ենք ունենալ նոր ընդդիմություն և նախագահի թեկնածու»:

«Ինչպես և նախկին պառլամենտը, այս ԱԺ-ն էլ օլիգոֆրենիկ է, սակավամիտ, բթամիտ,- գնահատեց մարքսիստը:- Օրը ցերեկով` մեշոկը դրած ընտրակաշառքներ էին բաժանում, նախագահը սա չէ՞ր տեսնում»:

Ի պատասխան հայտարարության, թե ոչ ոք ներկա ԱԺ-ում արժանի չէ պատգամավորի կոչման, հաղորդավարը հակադարձեց`թվելով.

– Վարդան Օսկանյան.

– Բարգավաճ կուսակցության հիմնադիրներից մեկն է,- պատասանեց Դավիթ Հակոբյանը:

– Հրանտ Բագրատյան.

– Տեսական տնտեսագիտության շառլատան, ոչինչ ավելի:

– Նիկոլ Փաշինյան.

– ՀՀՇ-ի ճնճղուկը` не больше, не меньше, ընդեղ չկա քաղաքական գործիչ:

– Ավիկ Արզումանյան.

– Քաղաքականության հետ բացարձակ կապ չունեցող մի անձնավորություն, որ ամբողջ արցախյան հարցը տապալեց:

– Նաիրա Զոհրաբյան.

– Բացարձակ քաղաքականության հետ կապ չունեցող լրատվական ճնճղուկ:

– Վահան Հովհաննիսյան.

– Դաշնակների Վահա՞նը, մի քիչ կարող է… բայց պատգամավորի հատկանիշները ես չեմ տեսնում:

– Սամվել Նիկոյան.

– Նա ընդհանրապես պառլամենտարիզմից բան չի հասկանում, և ընդհանրապես…

– Փակենք այս թեման:

Դավիթ Հակոբյանի գնահատմամբ` ներկայիս կառավարությունը տապալում է իր պարտավորությունները: «Ո՞ւր է մեր երիտասարդությունը: Արվամոլությունը երկրպագվում է: 60-ականների երիտասարդությունը` բահը-քլունգը ձեռքին, զբաղված էր շինարարությամբ, իսկ ինչո՞վ է հիմա զբաղված երիտասարդությունը: Պրոպագանդում է արվամոլությունը` որպես անպտուղ ամուսնություն»:

Անկախ ԲՀԿ-ի նկատմամբ իր անթաքույց համակրանքից`Դավիթ Հակոբյանը պատրաստվում է առաջիկա նախագահական ընտրություններում դնել իր թեկնածությունը: Մարքսիստը վստահ է, որ «վիկինգների դինաստիան իրեն սպառել է, և մենք գարնանն ունենալու ենք նոր նախագահ»: Վերադառնալ, ըստ նրա, չի կարող նաև երկրորդ նախագահը, քանի որ «ժողովուրդը նրան չի ների»:

Մեկնաբանել