Բարսելոնան հաղթանակով հրաժեշտ տվեց Գվարդիոլային (տեսանյութ)

Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչում «Բարսելոնան», որ վերջին հանդիպումն էր անցկացնում Պեպ Գվարդիոլայի գլխավորությամբ, 3:0 հաշվով ջախջախեց Բիլբաոյի «Ատլետիկին» և նվաճեց գավաթը:

Հանդիպման 25-րդ րոպեին արդեն հայտնի էր հաղթողի անունը. կատալոնացիները հաղթում էին 3:0 հաշվով: 3-րդ րոպեին Պեդրոն բացեց հաշիվը: 20-րդ րոպեին Անդրես Ինյեստայի գերազանց փոխանցումը գոլի վերածեց «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին, իսկ 5 րոպե անց Պեդրոն դուբլ ձևակերպեց: Այդուհետ երկու թիմերն էլ աչքի ընկնելու հնարավորություններ ունեցան, սակայն հաշիվը մնաց անփոփոխ:

Բարսելոնան իր պատմության ընթացքում 26-րդ անգամ նվաճեց «արքայական» գավաթը, իսկ Պեպ Գվարդիոլան 4 տարվա ընթացքում իր 14-րդ տիտղոսը նվաճեց կատալոնական ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում:

Մարզական գործընկեր` SportArmenia.com

http://youtu.be/exZQRW9AoNc

Մեկնաբանել