Լագարդի խոսքով` Հունաստանի ժողովուրդը «պիտի օգնի ինքն իրեն` կանոնավոր վճարելով հարկերը»: Հույն ծնողները, ըստ Լագարդի, պիտի իրենց զավակների համար պատասանատվություն վերցնեն և վճարեն հարկերը` հատուցելով կրճատված պետական ծախսերի համար:
Հունաստանում բարդ սոցիալական վիճակի մասին հարցին ի պատասխան` նա նշել է, որ իրեն առավել մտահոգում է «Նիգերի գյուղերի դպրոցականների վիճակը, ովքեր մեկ կամ երկու դաս են անում միայն` կրթության և այլ տարրական պայմանների բացակայության պատճառով»: «Ես նրանց մասին եմ մտածում անընդհատ, քանի որ նրանք շատ ավելի մեծ օգնության կարիք ունեն, քան հույները»,- ասել է Լագարդը:
ՄԱՀ-ի տնօրենը նաև նշել է, որ Եվրոպայի պարտքային ճգնաժամի խնդրի վերաբերյալ Ֆրանսիայի և Գերմանիայի տարաձայնությունները «խիստ ուռճացված» են: