Վթարայնության ամենացածր ցուցանիշը` Վերջին զանգի օրը

« «Վերջին զանգի» հանդիսությունների անվտանգությունն ապահովելուն ուղղված Ճանապարհային ոստիկանության ուժեղացված ծառայության և ձեռնարկված հատուկ միջոցառումների արդյունքում, տուգանային հրապարակներ է տարվել 62 ավտոմեքենա, որից 32-ը՝ մարզերում, 30-ը՝ մայրաքաղաքում:

Նշենք, որ այդ օրը հանրապետության ողջ տարածքում գրանցվել է վթարայնության ամենացածր ցուցանիշը՝ թե՛ տարվա կտրվածքով, թե՛ նախորդ տարիների համեմատությամբ՝ ընդամենը երկու ճանապարհատրանսպորտային պատահար, որոնք առնչություն չեն ունեցել «Վերջին զանգի» հանդիսությունների հետ»,- նշված է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքում:

Մեկնաբանել