Մալագան Դել Պիերոյին տարեկան 4 մլն. եվրո աշխատավարձ է առաջարկում

Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Ալեսանդրո Դել Պիերոն, ով թիմում 19 տարի անցկացնելուց հետո լքում է այն, կարող է տեղափոխվել իսպանական Լա լիգա և հանդես գալ «Մալագայում», որը ձեռք է բերել հաջորդ մրցաշրջանում Չեմպիոնների լիգայում հանդես գալու իրավունք։ Այս մասին հաղորդում է իտալական Direttanews.it կայքը։

Հաղորդվում է, որ ակումբն անվանի իտալացուն կառաջարկի տարեկան 4 մլն եվրո աշխատավարձ։ Դել Պիերոյի կարծիքն այս հարցի վերաբերյալ անհայտ է։

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել