Ադվոկաատը հրաժարվել է Ֆերհեյնի ծառայություններից

Հայաստանի հավաքականի ֆիզպատրաստության մարզիչ Ռայմոնդ Ֆերհեյնը չի օգնի Ռուսաստանի հավաքականին «Եվրո-2012»-ի նախապատրաստական փուլում: Այս մասին հաղորդում է Bobsoccer-ը:

Ավելի վաղ նշվում էր, որ Ֆերհեյնը Կաշխատի Հայաստանի հավաքականում, սակայն հեռախոսազանգերի միջոցով խորհուրդներ կտա նաև Ռուսաստանի ընտրանուն: Այդուհանդերձ, աղբյուրի տվյալներով` Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկաատը հրաժարվել է իր հայրենակցի ծառայություններից:

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել