Կասիլյասը գերազանցեց Վան դեր Սարի ռեկորդը

Իսպանիա – Սերբիա ընկերական հանդիպման ժամանակ, որն ավարտվեց աշխարհի գործող չեմպիոնների հաղթաանակով (2-0), Մադրիդի «Ռեալի» և Իսպանիա ազգային հավաքականի դարպասապահ Իկեր Կասիլյասը նոր ռեկորդի հեղինակ դարձավ։

Կասիլյասը ազգային հավաքականի կազմում անց է կացրել 129 հանդիպում, որոնցից 73-ում կարողացել է անառիկ պահել սեփական դարպասը։ Հավաքականների մակարդակով սա լավագույն ցուցանիշն է։ Նախկինում լավագույն ցուցանիշը պատկանում էր հոլանդացի աշխարհահռչակ դարպասապահ Էդվին վան դեր Սարին, ով Հոլանդիայի հավաքականի կազմում անցկացրել էր 72 չոր հանդիպում։

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել