Խոդորկովսկին Լոնդոնին կոչ է անում Օլիմպիադային ռուսաստանցի 300 պաշտոնյայի մուտքն արգելել

Ռուսաստանյան բանտում իր պատժաժամկետն անցկացնող «Յուկոս» ընկերության նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնին կոչ է արել Լոնդոնում կայանալիք ամառային օլիմպիական խաղերի ժամանակ ռուսաստանցի 300 պաշտոնյայի մուտքն այդ երկիր արգելել: Բրիտանական Sunday Telegraph թերթի հաղորդմամբ՝ Խոդորոկովսկիի ցուցակում են Ռուսաստանի փոխվարչապետ Վլադիսլավ Սուրկովը, ԿԸՀ նախագահ Վլադիմիր Չուրովը, գլխավոր դատախազ Յուրի Չայկան և այլք:

Թերթը նկատում է, որ ցուցակում չկա նախագահ Վլադիմիր Պուտինի անունը: «Ես պարոն Քեմերոնին կոչ եմ անում պարոն Պուտինին բացատրել ճշմարտությունն այն մասին, որ Ռուսաստանը չի կարող գոյատևել վառելիքի արդյունահանմամբ, և որ երկրում կառավարելի ժողովրդավարության աջակցության ժամանակն անցել է»,- գրել է Խոդորկովսկին:

Խոդորկովսկիի հայտարարությունը հրապարակվել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարարի՝ Մոսկվա այցի օրը:

Մեկնաբանել