Խոդորկովսկին «սև ցուցակ» չի տվել․ փաստաբան

Միխայիլ Խոդորկովսկին բրիտանական իշխանություններին Լոնդոնի օլիմպիական խաղերին ռուս պաշտոնյաների մուտքն արգելող «սև ցուցակ» չի տվել: Այս մասին ռուսական «ՌԲԿ ՏՎ» հեռուստաալիքի եթերում ասել Խոդորկովսկիի փաստաբան Յուրի Շմիդտը:

Այսօր բրիտանական Sunday Telegraph թերթը տեղեկություն էր հրապարակել, որ ռուսաստանյան բանտում իր պատժաժամկետն անցկացնող «Յուկոս» ընկերության նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնին կոչ է արել Լոնդոնում կայանալիք ամառային օլիմպիական խաղերի ժամանակ ռուսաստանցի 300 պաշտոնյայի մուտքն այդ երկիր արգելել: Sunday Telegraph-ի հաղորդմամբ՝ Խոդորոկովսկիի ցուցակում են Ռուսաստանի փոխվարչապետ Վլադիսլավ Սուրկովը, ԿԸՀ նախագահ Վլադիմիր Չուրովը, գլխավոր դատախազ Յուրի Չայկան և այլք:

Մեկնաբանել