Ես չե՞մ հայտնվել Եվրո-2012-ի հայտացուցակում, բոլորդ գրողի ծոցը կորեք. Սոլդադո

«Վալենսիայի» հարձակվող Ռոբերտո Սոլդադոն ծանր է տարել, որ Վիսենտե Դել Բոսկեն իրեն չի ընդգրկել «Եվրո-2012»-ի Իսպանիայի հավաքականի հայտացուցակում:

«Ես չե՞մ հայտնվել հայտացուցակում: Բոլորդ գրողի ծոցը կորեք: Այդուհանդերձ, իմ խաղընկերներին մաղթում եմ, որ չեմպիոն դառնան: Նրանք արժանի են դրան: Շնորհակալ եմ բոլորին` աջակցության համար, այժմ ես դրա կարիքը շատ ունեմ»,- գրել է Սոլդադոն Twitter միկրոբլոգերի իր էջում:

Մարզական գործընկեր SportArmenia.com

Մեկնաբանել