Մտադիր ենք հաղթել Եվրոպայի առաջնությունը. Անդրեա Պիրլո

Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Անդրեա Պիրլոն խոսել է «Եվրո-2012»-ում Իտալիայի հավաքականի առջև դրված խնդիրներից:

«Մեր նպատակը Եվրոպայի առաջնությունը հաղթելն է: Գիտենք, որ Իտալիան ֆավորիտների թվին չի դասվում, բայց վստահ եմ, որ մենք առաջնությունը կավարտենք լավագույն քառյակում:

Մենք ներքին ուժեր ունենք: Այս թիմն ինձ հիշեցնում է «Յուվենտուսը»: Կփորձենք նվազագույնը կիսաեզրափակիչ հասնել: Մենք իտալացիներ ենք և կարող ենք հասնել մեր նպատակին»,- Պիրլոյի խոսքերն է մեջբերում Football italia-ն:

Հիշեցնենք, որ Իտալիայի հավաքականը Եվրոպայի առաջնության առաջին հանդիպումը կանցկացնի Իսպանիայի դեմ, հունիսի 10-ին, որից հետո Պրանդելիի սաները կխաղան խորվաթների և իռլանդացիների դեմ:

Մարզական գործընկեր SportArmenia.com

Մեկնաբանել