Տրապատոնի. Կարելի է հրաշալի շոու ցուցադրել, բայց պարտվել

Իռլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ջովանի Տրապատոնին հայտարարել է, որ ժամանակակից ֆուտբոլին համընթաց քայլելու ունակությունն օգնում է իր թիմին հաջողության հասնել:

«Ես բազմիցս պաշտպանողական տակտիկա ընտրելու հնարավորություն եմ ունեցել, դեռ այն ժամանակ, երբ ծեծում էի խաղացողներին, բայց դա առաջ էր: Այժմ կարևոր է ցուցադրել, որ ինչ-որ բան կարող ես անել:

Ֆուտբոլը փոփոխվում է, և կարևոր է փոփոխությունների հետ համընթաց քայլել: Կան թիմեր, որոնք հաղթում են, կան նաև «Բավարիայի» նման թիմեր, որոնք լավ են խաղում, բայց պարտվում են Չեմպիոնների լիգայի եզրափակչում: Սա է ֆուտբոլը:

Ես միշտ ֆուտբոլիստներիս խնդրում եմ, որ հավատան իրենց ուժերին: Կարևոր է, որ նրանք հասկանում են այդ ամենը: Բազմիցս ասել եմ, որ կարելի է հրաշալի շոու ցուցադրել, բայց պարտվել: Հանդիպումը 3 օրից մոռացվելու է, իսկ արդյունքը` հավերժ մնալու»,- իտալացի մարզչի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

Մարզական գործընկեր SportArmenia.com

Մեկնաբանել