Բորիս Տադիչը՝ Սերբիայի վարչապետի թեկնածու

Տադիչը հայտարարել է, որ պատրաստ է ղեկավարել կառավարությունը, եթե կոալիցիոն գործընկերներն ընդունեն իր պայմանները և աշխատանքի ծրագիրը:

Հիշեցնենք, որ մայիսի 21-ին Սերբիայում կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքում երկրի նախագահ էր դարձել ընդդիմադիր Սերբական առաջադիմական կուսակցության նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը։ Նա ստացել էր ձայների 50,21%-ը։ Դեմոկրատական կուսակցության նախագահ, երկրի արդեն նախկին առաջնորդ Տադիչը ստացել էր քվերների 46,77%-ը։

Մեկնաբանել