Facebook-ը մտադիր է սեփական սմարթֆոնը ստեղծել

Պարբերականի հաղորդմամբ՝ Facebook-ը արդեն աշխատանքի է վերցրել ամերիկյան Apple-ի մի շարք նախկին աշխատակիցների, որոնք մասնակցել են iPhone-ի և iPad-ի նախագծման և ծրագրային ապահովման աշխատանքներին:

Սա Facebook-ի՝ սմարթֆոն ստեղծելու արդեն երրորդ փորձն է: Ընկերությունն առաջին անգամ այսպիսի փորձ արել է 2010թ., սակայն նախագիծն այդ ժամանակ չի իրագործվել: Հաջորդ փորձը 2011-ին էր՝ թայվանական HTC-ի հետ: Սմարթֆոնն ունենալու էր Buffy անունը, սակայն այս ծրագիրը ևս չիրագործվեց:

Ըստ թերթի՝ Facebook-ի՝ սմարթֆոն ստեղծելու նպատակը եկամուտների նոր աղբյուրների ապահովումն է:

Թեև ընկերությունը սմարթոնի ստեղծման հետ կապված ծրագրերը չի հրապարակում, միաժամանակ չի հերքում դրա վերաբերյալ տեղեկությունները: Facebook-ը, ըստ թերթի, ունի սմարթֆոն ստեղծելու բոլոր հնարավորությունները՝ գործառնական համակարգ, հավելվածների մեծ հավաքածու և «լրացուցիչ» $16 մլրդ, որ ներգրավել է օրերս կայացած IPO-ի ադյունքում: Կանխատեսումների համաձայն՝ Facebook-ի սմարթֆոնը կլինի ոչ թե iPhone-ի, այլ Google-ի Android գործառնական համակարգով աշխատող սմարթֆոնների մրցակիցը:

Մեկնաբանել