Աճուրդի է հանվել Էլվիս Պրեսլիի դամբարանը

Հունիսի 23-ին և 24-ին ԱՄՆ-ում աճուրդի կհանվի ռոքնռոլի արքա Էլվիս Պրեսլիի դամբարանը, որտեղ ավելի վաղ հանգչում էր նրա մարմինը: Այս մասին հաղորդում է New York Post-ը:

1977թ-ի օգոստոսին Էլվիս Պրեսլիի մահից մի քանի օր անց, նրա մարմինը տեղափոխում են Թենեսի նահանգի Մեմֆիս քաղաքի Forest Hill գերեզմանոցի դամբարան: Երկու ամիս անց նրան թաղում են իր կալվածքում՝ Գրեյսլենդում: Այդ օրից դամբարանը մնում է դատարկ:

Դամբարանի նոր տերը կստանա մարմարից և գրանիտից պատրաստված շիրիմ և մուտք գերեզմանոցի մատուռ:

Ռոքնռոլի արքա Էլվիս Պրեսլին մահացել է սրտի կաթվածից 1977թ-ի օգոստոսի 16-ին իր կալվածքում՝ Գրեյսլենդում:

Մեկնաբանել