Չավեսը մտադիր է փոխել Վենեսուելայի Սահմանդրությունը

Սահմանադրության մեջ փոփոխությունների նախաձեռնումը պայմանավորված է հոկտեմբերի 7-ին կայանալիք նախագահական ընտրություններում ընդդիմադիր Էնրիկե Կապրիլեսի հնարավոր հաղթանակի մտավախություններով։ Կապրիլեսը հայատարերլ է, որ հաղթելու դեպքում չի դադարեցնելու սոցիալական ծրագրերը, որ ստացել են «առաքելություն» անվանումը։ Ավելին՝ թեկնածուին աջակցող օրենսդիրները Ազգային ժողով են ներկայացրել «Առաքելություն բոլորի համար» օրինագիծը։

Ի պատասխան այս ամոնին՝ Չավեսն առաջարկել է փոխել Սահմանադրությունը։ «Նրանք առաջարկում են փոխել օրենքը, մենք առաջակրում ենք սահմանադրական փոփոխություններ կամ բարեփոխումներ։ Հենց այսպես պետք է պատասխանալե դեմագոգիային և ստին», -ասել է չավեսը։

Չավեսը իր նախագահության շրջանում՝ սկսած 1999թ., շուրջ 30 «առաքելություն է» իրականացրել, որի շրջանակում երկրի մի շարք շրջաններին պարենամթերք և բժշկական օգնություն է տրամադրվել։ Ուշագարավ է, որ Չավեսը հայտարարել էր, թե ընտրություններում իր պարտության դեպքում սոցիալական այս ծրագրերը, որ բարձր «հեղինակություն» ուենեն Վենեսուելայի սոցիալապես անապահով խավի շրջանում, կդադարեցվեն։

Մեկնաբանել