Երևանում անցկացվեց «Ո՛չ կոռուպցիային» խորագրով ֆլեշմոբ

Այսօր Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոնների (ՇՊԱԿ) ազգային ցանցը անցկացրեց «Ո՛չ կոռուպցիային» խորագրով ֆլեշմոբ Հայաստանի 13 քաղաքում:

Յուրաքանչյուր քաղաքում ֆլեշմոբի մասնակիցները «Ոչ կոռուպցիային» բառակապակցությունից համապատասխան դասավորությամբ կազմեցին մեկ տառ`բարձր գոչելով՝ «Ո՛չ կոռուպցիային»: Երևանում ֆլեշմոբն անցկացվեց Շառլ Ազնավուրի հրապարակում, մասնակիցները կազմեցին «Ց» տառը:

ՇՊԱԿ տնօրեն Մարատ Ատովմյանի խոսքով, Շառլ Ազնավուրի հրապարակում գտնվող սարդի արձանը կոռուպցիայի նշան է, այդ իսկ պատճառով ընտրվել է այս վայրը: Նա հավելեց, որ ֆլեշմոբի նպատակն է հասարակության ուշադրությունը մեկ անգամ ևս հրավիրել «կոռուպցիա» չարիքի վրա: