Երկու զոհ` պայթյունի հետևանքով

Այսօր` ժամը 14.49-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ահազանգ է ստացել այն մասին, որ Երևանի Շարուրի 37 հասցեում գտնվող «Էլեկտրոն» գործարանում տեղի է ունեցել պայթյուն և փլուզում: Ինչպես հայտնել են նախարարության մամուլի ծառայությունից, փլուզման հետևանքով փլատակներում երկու մարդ է մահացել: