Հայաստանի վարչապետը հանդիպել է Թուրքմենստանի նախագահին


Օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել են ԱՊՀ գործադիր քարտուղար, գործադիր կոմիտեի նախագահ Սերգեյ Լեբեդևն ու Թուրքմենստանի սպորտի և տուրիզմի պետական կոմիտեի նախագահ Ֆերխատ Արջանովը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության պաշտոնական կայքից:

Այնուհետև ՀՀ կառավարության ղեկավարը հանդիպել է Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-թուրքմենական երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Մայիսի 30-ին տեղի կունենան ԱՊՀ կառավարությունների ղեկավարների ընդլայնված և նեղ կազմերով հանդիպումներ:

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը և պաշտոնատար այլ անձինք։