104 փոփոխություն` երթևեկության վերաբերյալ օրենքներում

«Հարգելի երթևեկության մասնակիցներ. 2012 թ. փետրվարի 7-ին ընդունված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքով (ՀՕ-2-Ն) մեծ թվով փոփոխություններ են կատարվել ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի իրավախախտումների համար պատասխանատվություն սահմանող հոդվածներում, ինչպես նաև այդ իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական վարույթի ընթացակարգերը սահմանող հոդվածներում, որոնք ուժի մեջ են մտնելու 2012 թ. հունիսի 2-ից:

Թյուրըմբռնումներից և անհարկի տարաձայնություններից զերծ մնալու նպատակով երթևեկության մասնակիցներին հորդորում ենք նախապես ծանոթանալ փոփոխություններին և ճանապարհային երթևեկության իրենց իրավունքն իրացնել բացառապես օրենսդրությամբ սահմանված նորմերին համապատասխան: Մաղթում ենք անարգել երթևեկություն…»,- նշված է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքում:

ՆՈՐ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՂՅՈՒՍԱԿԸ՝ ԱՅՍՏԵՂ

Հարյուրից ավելի փոփոխությունների մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում Ոստիկանության լրատվության և հանրային կապերի բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանն ասաց, որ օրենքի փոփոխություններն ուժի մեջ են մտնելու, ինչպես և նշված է հաղորդագրության մեջ, հուլիսի 2-ից և գործելու են, ինչպես նախատեսված է: «Օրինակ, ըստ 30-րդ փոփոխության` «Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից մարդկանց փոխադրման կանոնները խախտելու» համար նախատեսվում է 5 հազ. դրամի տուգանք. դա նշանակո՞ւմ է, որ ոստիկանությունը հետևողականորեն տուգանելու է գերբեռնված երթուղայինների վարորդներին» հարցին ի պատասխան Արմեն Մալխասյանն ասաց. «Օրենքն ուժի մեջ կմտնի, կտեսնենք»:

Մեկնաբանել