Հայ լրագրողի վրա հարձակման որակումը խստացվել է

Ինչպես նշել է Մոսկվային ոստիկանության ներկայացուցիչը, երբ բուժհաստատությունից ստացվել է Ասլանյանի ստացած վերքերի բնութագիրն արձանագրող փաստաթուղթը, որոշվել է նախապես ծեծկռտուք որակումը առավել խստացնել` վերաորակավորել որպես խուլիգանական դրդապատճառներով առողջությանը միջին ծանրության վնաս պատճառել:

Հիշեցնենք, որ «Ռադիո Մայակ»-ում որպես ավտոփորձագետ աշխատող Սերգեյ Ասլանյանը մայիսի 28-ին հարձակման էր ենթարկվել և հիվանդանոց տեղափոխվել դանակի բազմաթիվ հարվածներից ստացած վերքերով:

Հարձակվողների ինքնությունը դեռ չի պարզվել, իրավապահ մարմինները զերծ են մնում վարկածները հրապարակելուց, թեպետ արժանահավատ չեն համարում այս հարձակումը լրագրողի մասնագիտական գործունեությամբ պայմանավորելը:

Մեկնաբանել