Սիրիայի դեսպաններին հերթով արտաքսում են

Շվեյցարիան ևս հայտարարել է Սիրիայի դեսպանին «պերսոնա նոն գրատա» հայտարարելու որոշման մասին` դա հիմնավորելով Հուլա քաղաքում բախումների հետևանքով 108 մարդու մահվան հանգամանքով, հաղորդում է BBC-ն:

Դրանից առաջ սիրիական դեսպաններին իրենց երկրներից արտաքսելու որոշման մասին էին հայտարարել Իսպանիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Կանադան, Ֆրանսիան, Ավստրալիան, Նիդերլանդներն ու Գերմանիան:

Հիշեցնենք, որ Հուլա քաղաքի վրա հարձակումը տեղի էր ունեցել մայիսի 25-ին: ՄԱԿ-ի ներկայացուցիչը հաղորդել է, որ մահացածների մեծ մասն ուղղակի մահապատժի է ենթարկվել: Սիրիայի նախագահ Բաշար Ասադը չի ընդունել բախումներին կառավարական զորքի մասնակցության փաստը, սակայն ականատեսների վկայությամբ` հարձակումն իրականացվել է կառավարական ծանր տեխնիկայով:

Մեկնաբանել