Թուրքիայում կրկին գեներալներ են ձերբակալվել

Սա ձերբակալությունների հինգերորդ ալիքն է վերջին երկու ամսվա ընթացքում:

Թուրքական կառավարությունը համարում է, որ գեներալները 1997թ անարյուն հեղաշրջման մասնակիցներից են. այդ հեղաշրջման արդյունքում փոխվել էր «քաղաքական իսլամ»-ի սկզբունքներով առաջնորդվող կառավարությունը:

Ըստ թուրքական կառավարության` նրանք կապ ունեն նախկին վարչապետ Նեջմեթին Էրբականի պաշտոնանկման հետ, ով հետագայում դարձել է ներկայիս վարչապետ Ռեջեփ Էրդողանի քաղաքական ուսուցիչը:

Գեներալներից երկուսն արդեն կալանավորված են: Նրանց մեղադրանք է ներկայացվել նաև ներկայիս կառավարության դեմ հեղաշրջում կազմակերպելու փաստով, որի ներկայիս ղեկավար Էրդողանը հեղաշրջումից հետո 4 ամսվա բանտարկության էր դատապարտվել:

Վերլուծաբանների դիտարկմամբ` այսօրվա ձերբակալությունները կրկին ապացուցում են, որ կառավարությունը մտադիր է ճնշել զինվորականներին, ովքեր իրենց իրավասու են համարում փոխել կառավարությունը: Զինվորականներն իրենց հերթին կառավարությանը մեղադրում են Թուրքիան հետզհետե աշխարհիկացնելու ձգտումներում: