Հունաստանի բնակիչների եկամուտը կրկնակի կնվազի, եթե Աթենքը լքի եվրոգոտին․ կանխատեսում

Այս պայմաններում Հունաստանի կառավարությունը հարկադրված կլինի արտաքին պարտքի դեֆոլտ հայտարարել, կբարձրանա նաև գնաճի ու գործազրկության մակարդակը։ Կանխատեսման համաձայն՝ այս ամենը հակասում է տեսակետին, թե Աթենքի եվրոգոտին լքելը կհանգեցնի տնտեսական իրադրության բարելավմանը, քանի որ այդ դեպքում արատահանումն ու զբոսաշրջությունը առավել էժան և հետևաբար՝ առավել մրցունակ կդառնան։

Հիշեցնենք, որ մայիսի 6-ին Հունաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքում կուսակացություններից որևէ մեկին չի հաջողվել ստանալ ձայների մեծամասնութուն և ձևավորել կոալիցիոն կառավարություն։ Խորհրդարանական նոր ընտրությունենրը տեղի կունենան հունսի 17-ին։ Նշենք, որ մի շարք քաղաքական ուժեր հանդես են գալիս Աթենքի՝ միջազգային վարկատուների հետ պայամանվարվածություններից հրաժարվելու օգտին, և եթե դա իրագործվի, կհանգեցնի Հունաստանի՝ եվրոգոտեւց դուրս գալուն։

Մեկնաբանել