Մեսսի. Գվարդիոլային փոխարինելը հեշտ չի լինի

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին մեկնաբանել է ակումբի հետ պայմանագիրը չերկարաձգելու մասին գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի որոշումը:

«Գվարդիոլային փոխարինելը հեշտ չի լինի: Բայց հույս ունեմ, որ Տիտո Վիլանովայի ղեկավարությմբ մենք չենք կորցնի մեր բարձր դիրքերը: Ամեն ինչ պետք է լավ անցնի:

Գվարդիոլայի հեռանալն ինձ իսկապես զարմացրեց: Ես հուսահատվեցի, քանի որ չէի սպասում, որ ամեն ինչ այսպես կավարտվի: Նրա օրոք անցկացրած 4 տարիները հրաշալի էին: Այդուհանդերձ, այժմ նոր փուլ է սկսվում, և մենք այն պետք է ոչ պակաս հաջող անցկացնենք»,- Մեսսիի խոսքերն է մեջբերում Marca-ն:

Մարզական գործընկեր SportArmenia.com

Մեկնաբանել