Facebook-ն արժեզրկվել է 24%-ով

Nasdaq-ի բորսայում առևտրաշրջանի փակմանը Facebook-ի մեկ բաժնետոմսի գիին ամրագրվել է $28,84-ի մակարդակում։ Նախորդ առևտրաշրջանի համեմատ՝ սոցցանցի մեկ բաժնետոմսն արժեզրկվել է $3,07-ով (9,6%-ով)։ IPO-ի մեկնարկից ի վեր (մայիսի 18-ից) Facebook-ի արժեթղթերն արժեզրկվել են մոտ 24%-ով։

Հիշեցնենք, որ Facebook-ի նախնական տեղաբաշխման գինը $38 էր։ Ամբողջ սոցցանցը առաջնային տեղաբաշխման ժամանակ գնահատվել էր $104 մլրդ։ Սակայն տեղաբաշխման հենց երկրորդ օրն արդեն սոցցանցի բաժնետոմսերի գինը նվազեց նախնական սահմանված գնից։ IPO-ի ընթացքում Facebook-ին հաջողվել է ավելի քան $16 մլրդ ներգրավել։

Հատկանշական է, որ Facebook-ի տեղաբաշխումն ուղեկցվել է մի շարք սկանդալներով՝ տեխնիկական խոտան բորսայում, ներդրողների կոլեկտիվ հայտ՝ ընդդեմ սոցցանցի և այլն։

Մեկնաբանել