Այպիսի տեսակետ է հյատնել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը France 2 հեռուսատաալիքի եթերում, հաղորդում է Reuters-ը։
Օլանդը հայտարարել է նաև, թե կփորձի համոզել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, որպեսզի վերջինս աջակցի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ Սիրիայի դեմ պատժամիջոցների մասին բանաձևին։
Օլանդ-Պուտին հադիպումը կկայանա հունիսի 1-ին Փարիզում։
Օլանդի խոսքով՝ Սիրիայի դեմ ռազմական գործողությունները հնարավոր են միայն դրանց՝ ՄԱԿ-ի բանաձևով ամարագրվելու դեպքում։ «Չպետք է թույլ տալ, որ Ասադը սպանի սեփական ժողովրդին։ Ռազմական միջամտությունը բացառված չէ, եթե այն իրագործվի միջազգային իրավունքի դրոշի՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանձևի ներքո։ Մյուս կողմից՝ անհրաժեշտ է գտնել այլ լուծում, որը պարտադիր չէ՝ լինի ռազմական», -ասել է Օլանդը։
Նշենք, որ երեկ արևմտյան մի շարք երկրներ, այդ թվում՝ Ֆրանսիան, Բելգիան, Գերմանաին, Իտալիան և Իսպանիան հայտարարել են իրենց երկրից Սիրիայի դեսպանների արտաքսման մասին։