Անգլիայում հանդես եկող 79 ֆուտբոլիստ կխաղա Եվրո 2012-ում

Ուկրաինայում և Լեհաստանում հաջորդ շաբաթ մեկնարկող Եվրոպայի առաջնությունում ամենամեծ թվով ներկայացուցիցչերը կունենա Անգլիայի Պրեմիեր լիգան:

Եվրո-2012-ին հավաքականների կողմից ներկայացված 368 ֆուտբոլիստներից 79-ը ներկայացնում են անգլիական բարձրագույն երկու դիվիզիոնները: Բացի Անգլիայի հավաքականից անգլիական լիգաներից ամենամեծ թվով ֆուտբոլիստներն Իռլանդիայի հավաքականում են՝ 20 լեգեոնական: Եվրո-2012-ի 16 մասնակից թիմերից 14-ն իրենց կազմում ունեն գոնե մեկ խաղացող Անգլիայից: Բացառություն են կազմում Ուկրաինան և Հունաստանը:

Այս ցուցանիշով երկրորդ տեղն է զբաղեցնում Գերմանիայի առաջնությունը, որը Եվրոպայի առաջնություն է ներկայանում 48 ֆուտբոլիստներով. գերմանական ֆուտբոլը ներկայացնող 7-ական խաղացող հանդես կգա Խորվաթիայի և Լեհաստանի կազմերում: Այս մասին հաղորդում է SportingIntelligence- ը:

Մարզական գործընկեր SportArmenia.com

Մեկնաբանել