Այսօր կհրապարակվի Լիբերիայի նախկին նախագահի դատավճիռը

Հաագայի հատուկ դատարանը Թեյլորին մեղավոր էր ճանաչել հարևան Սիերա Լեոնեում ապստամբներին զինելու ու նրանց աջակցելու մեջ, ինչը հանգեցրել է այդ երկրի խաղաղ բնակչության դեմ ահաբեկչական 10-ամյա արշավի։

Ի շնորհակալություն աջակցության՝ ապստամբներից նա ստացել է ադմանդներ, որոնք մամուլն անվանել է «արյունոտ»։

Թեյլորը 1945-ից ի վեր պետության առաջին ղեկավարն է, որ մեղավոր է ճանաչվել միջազգային դատարանի կողմից։

Լիբերիայի նախկին նախագահն իր բանտային ժամկետը կանցկացնի Մեծ Բրիտանիայում։ Դատախազները նրա համար 80 տարվա ազատազրկում են պահանջել։

Չարլզ Թեյլորը Լիբերիայի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 1997-2003 թթ.։

Մեկնաբանել