Երևանյան կրկեսի արտիստը հաղթել է Հռոմում

Մայիսի վերջին Հռոմում կայացած իլյուզիոնիստների մրցույթի հաղթող է ճանաչվել 15-ամյա Սոս Պետրոսյանը: Երևանի կրկեսի գեղարվեստական ղեկավար, երիտասարդ աճպարարի պապ Սոս Պետրոսյանը հայտնում է, որ մրցույթի մասնակիցներն ընտրվել են վեց ամսվա ընթացքում: Նշենք, որ նա միջազգային մրցույթի պատվավոր հյուրն է եղել:

Նախագծին մասնակցել է երեք հազար աճպարար շուրջ 60 երկրից: Ժյուրիի կազմում ընդգրկվել են ճանաչված իլյուզիոնիստներ Ուրի Գելլերը, Ֆրանց Հարարին, Էդ Ալոնսոն և այլք: Եզրափակչում հայտնվել են տասը մասնակիցներ Ճապոնիայից, ԱՄՆ-ից, Չինաստանից, Կորեայից, Մեծ Բրիտանիայից և Սոս Պետրոսյանը` Հայաստանից: Երիտասարդը գերել է ժյուրիին միկրոմոգության, խաղաքարտերի և աճպարարության այլ էլեմենտների օգնությամբ ներկայացրած համարով:

Նմանատիպ մի համարով նա հանդես է եկել նաև ռուսական «Փառքի րոպե» հեռուստաշոուի շրջանակում:

Մեկնաբանել