Երևանում կանցկացվի Մայքրոսոֆթի «Տեխնոլոգիական օր 2012» միջոցառումը

Հունիսի 20-ին՝ Երևանում, Անի Պլազա հյուրանոցում կկայանա Մայքրոսոֆթ ընկերության «Տեխնոլոգիական օր 2012» (TechDay) տարեկան միջոցառումը՝ նախատեսված նախագծողների և ՏՏ մասնագետների համար: Այս մասին հաղորդվում է ընկերության պաշտոնական կայքում:

Ֆորումի ընթացքում Մայքրոսոֆթի մասնագետները կներկայացնեն ընկերության տեխնոլոգիաների, մասնավորապես Windows-ի, Ամպային ծառայությունների, Visual Studio 11-ի, System Center 2012-ի վերջին զարգացումները: Ներկայացումները կընթանան տեխնիկական բովանդակությամբ, գործնական ցուցադրություններով և բարձրակարգ փորձագետների քննարկումներով:

Միջոցառում-ֆորումի անցկացման լեզուն անգլերենն է:

Մեկնաբանել