Գյումրիի տնտեսագիտական համալսարանում կգործի Wi-Fi անկյուն

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) Գյումրու մասնաճյուղը համալրվել է ինտերնետ հասանելիությամբ 10 համակարգչով ապահովված լսարանով, 3G երթուղիչով, լազերային տպիչով, փոխանջատիչներով, լուսարձակով ինտերակտիվ գրատախտակով և այլ սարքերով: Համալսարանում կգործի նաև Wi-Fi անկյուն:

Համալսարանը նոր սարքավորումներով և ինտերնետով ապահովել է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը, տեղեկացնում են ընկերության մամուլի ծառայությունից:

Գյումրիի տնտեսագիտական համալսարանը թվով չորրորդն է այն 29-ը բուհից, որոնք ընդգրկված են կրթական լաբորատորիաների ստեղծման «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի ծրագրերում:

Մեկնաբանել