Իսպանիան և Հոլանդիան հաղթում են. Ընկերական հանդիպումներ

Իսպանիայի հավաքականը էքսպերիմենտալ կազմով 4:1 հաշվով ջախջախեց Հարավային Կորեայի հավաքականին: Աշխարհի գործող չեմպիոնների կազմում աչքի ընկան Ֆերնանդո Տորեսը, Սանտի Կասորլան, Ալվարո Նեգրեդոն և Խաբի Ալոնսոն:

Նշենք, որ Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն կրկին խաղադաշտ չմտցրեց Բարսելոնայի ֆուտբոլիստներին, բացի այդ կազմում հայտնվեցին Եվրո 2012-ի վերջնական հայտացուցակում տեղ չգտած մի քանի ֆուտբոլիստներ:

Եվրո 2012-ի ֆավորտներից մյուսը` Հոլանդիայի հավաքականն առանց խնդիրների պարտության մատնեց Սլովակիայի ընտրանուն` 2:0:

Իսպանիա – Կորեա` 4:1

1:0 – Տորես (11 ր.), 1:1 – Կիմ (43 ր.), 2:1 – Ալոնսո (52 ր., 11 մ.), 3:1 – Կասորլա (56 ր), 4:1 – Նեգրեդո (80 ր.):

Շվեդիա – Իսլանդիա` 3:2

1:0 – Իբրահիմովիչ (2 ր.), 2:0 – Տոյվոնեն (14 ր.), 2:1 – Սիգթորոսոն (27 ր.), 3:1 – Վիլհելմսոն (78 ր.), 3:2 – Յոնասոն (90 ր.):

Շվեյցարիա – Ռումինիա` 0:1

0:1 – Գրոզավ (57 ր.)

Հոլանդիա – Սլովակիա` 2:0

1:0 – Սալատա (8 ր., ինքնագոլ), 2:0 – Վան դեր Վաարտ (75 ր):

Մարզական գործընկեր SportArmenia.com