Տորես. Ցանկանում եմ ավելի հաճախ աչքի ընկնել

Իսպանիայի ազգային հավաքականի հարձակվող Ֆերնանդո Տորեսը Հարավային Կորեայի հետ ընկերական հանդիպումից հետո (4-1) խոսել է թիմի հարձակվողական գծի մասին: Հիշեցնենք, որ այդ խաղում 11-րդ րոպեին հաշիվը բացել է հենց Լոնդոնի «Չելսիի» հարձակվողը։
«Ես լավ նախազգացում ունեի այս խաղից առաջ: Ամեն ինչ հաջող դասավորվեց: Այժմ ես ինձ հրաշալի եմ զգում: Այս պահին ամենաշատը ցանկանում եմ օգնել հավաքականին Եվրո-2012-ի եզրափակիչ փուլում: Մենք կարող ենք խաղալ և՛ մեկ, և՛ երկու հարձակվողներով: Կարող ենք ընդհանրապես առանց հարձակվողների էլ խաղալ: Լավ է, որ մենք ունենք խաղը վարելու զանազան տարբերակներ»,- Տորեսի խոսքերն է մեջբերում AS-ը:
«Հրաշալի գիտեմ, որ Եվրոյում իմ մասնակցությունը պարգև է: Եվ ես պետք է վայելեմ մրցաշարում անցկացրածս ամեն րոպեն:
Իմ նպատակն է՝ օգնել ազգային հավաքականին: Հույս ունեմ, որ մենք կկարողանանք եզրափակիչ հասնել: Իսկ ես կցանկանայի ավելի հաճախ աչքի ընկնել: Շատ եմ ուզում անցնել Ֆերնանադո Հիերոյին՝ Իսպանիայի հավաքականի լավագույն ռմբարկուների ցուցակում: Ինձանից առաջ են դեռ Ռաուլը և Վիլյան:
Ընդհանրապես, ես շատ դժվարին պահեր եմ ունեցել, բայց այժմ ես ինձ հիանալի եմ զգում»,- Տորեսի խոսքերն է մեջբերում Goal.com կայքը:
Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել