ԵՄ բյուջետային պակտի վերաբերյալ հանրաքվե՝ Իռլանդիայում

Իռլանդիան Եվրամիության միակ անդամն է, որը բյուջետային պակտի վավերացման հարցը դրել է համընդհանուր հանրաքվեի։

Համաձայն վերջին հարցումների՝ իռլանդացիները, ամենայն հավանականությամբ, կողմ կքվեարկեն փաստաթղթին։ Ըստ Irish Times պարբերականի իրականացրած վերջին հարցման արդյունքների՝ պակտին պատրաստ է «այո» ասել Իռլանդիայի բնակիչների 57%-ը, «ոչ»՝ 43%-ը։  

ԵՄ բյուջետային պակտը, որը ավտոմատ պատժամիջոցներ է նախատեսում բյուջետային վերահսկողության խախտման համար, ստորագրել է Եվրամիության 27 երկրներից 25-ը. բացառություն են կազմել միայն Մեծ Բրիտանիան ու Չեխիան։ Այդուհանդերձ, երկրների մեծ մասը առայժմ այդպես էլ չի վավերացրել պակտը։