Ավիացիոն ոլորտի աշխատակիցների արհմիություններում ենթադրում են, որ այս որոշումը վերջնական չէ․ նրանք լիահույս են, որ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը վետո կդնի օրինագծի վրա։ Գործադուլների կանխման համար օրենսդրական միջոցառումների ընդունմանը կողմ է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը կարծում է, թե այդպիսով կհաջողվի կանխել չվերթների խափանումը թուրքական օդանավակայաններում։
Օրինագծի ընդունումը տեղի է ունեցել Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանի աշխատակիցների գործադուլի ֆոնին, որի պատճառով երկրի խոշորագույն ավիաընկերությունը՝ Turkish Airlines-ը, մայիսի 30-ին ստիպված է եղել չեղյալ հայտարարել ավելի քան հարյուր չվերթ։ Այսօր ցուցյերը շարունակվել են, ինչի հետևանքով չի կարողացել չվերթ իրականացնել մի քանի տասնյակ ինքնաթիռ, հաղորդում է Bloomberg-ը։
Գործադուլները հենց Էրդողանի օրենսդրական նախաձեռնություններով են պայմանավորված։
Գործադուլների պատճառով Turkish Airlines-ի ակցիաները Ստամբուլի բորսայում մայիսի 30-ին անկում են ապրել 1,6%-ով։