Հնդկաստանի տնտեսության աճի տեմպը վերջին 3 տարիների նվազագույնն է

Հնդկաստանի տնտեսության եռամսյակային աճի տեմպերը կազմել են 5,3%, ինչը զգալիորեն զիջում է շուկայի կանխատեսումներին, որոնք 6,1%-ի մակարդակում էին։

Փորձագետների կարծիքով՝ այսպիսի ցուցանիշի արձանագրումը պայմանավորված է ներդրումների անբավարարությամբ, հնդկական տնտեսության բարեփոխումների անհաջողությամբ և թույլ ռուփիով։

Գլոբալ մակրոտնտեսական գործընթացները ևս ազդել են Հնդկաստանի տնտեսության վրա, համոզված են փորձագետները։