«Գաֆեսճյան» արվեստի կենտրոնը կտոնի Երեխաների պաշտպանության միջազգային օրը

Հունիսի 1-ին «Գաֆեսճյան» արվեստի կենտրոնը հրավիրում է բոլորին՝ միասին տոնելու Երեխաների պաշտպանության միջազգային օրը: Միջոցառումը նախորդ տարիներին ներգրավել է տասնյակ հազարավոր երեխաների և ծնողների Հայաստանի բոլոր անկյուններից, ինչպես նաև հատուկ կարիքներով երեխաների ու մանկատան սաների:

Հունիսի 1-ին` ժամը 17:00-ին, Գաֆեսճյան քանդակների պարտեզում կմեկնարկեն Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված տոնակատարությունները: Երեխաները հնարավորություն կունենան մասնակցելու արվեստի տարբեր խմբակների և ժամանցային ծրագրերի: Միջոցառումների համերգային հատվածը կմեկնարկի ժամը 19:00-ին: Մի շարք մանկական երաժշտական խմբեր կերգեն արվեստի կենտրոնի փոքրիկ այցելուների համար: Համերգային ծրագիրը կամփոփվի «Սուրեն Առուստամյան և ընկերներ» խմբի ելույթով: