1952թ․ ի վեր Բրիտանիայում բնակարանները թանկացել են 80 անգամ

«Մեծ Բրիտանիայի ամբողջ բնակֆոնդի 1952-ի ընդհանուր արժեքը այժմ համադրելի է առանձին վերցված քաղաքների բնակֆոնդերի արժեքին՝ Մանչեստր ($39 մլրդ), Բրիսթոլ ($46 մլրդ), Գլազգո ($48 մլրդ)»,- նշված է հետազոտությունում։

60 տարվա ընթացքում Մեծ Բրիտանիան վերապրել է տնտեսական կտրուկ անկման չորս ալիք, որոնց հաջորդել է բնակարանի գների բարձրացում։

Ներկայում անշարժ գույքի գները Մեծ Բրիտանիայում հասել են գագաթնակետին, այդ իսկ պատճառով քիչ հավանական է, որ դրանք կսկսեն արագ աճել, ինչպես 2010թ., ասված է հետազոտությունում։ Savills-ի կանխատեսմամբ՝ Մեծ Բրիտանիայում առաջիկայում բնակարանի իրական արժեքը կնվազի։