Ոչ մի հանդիպում` Ուկրաինայում. Ֆրանսիայի իշխանության որոշումը

Ֆրանսիայի սպորտի և երիտասարդության նախարար Վալերի Ֆուրնեյրոնը հայտնել է, որ ինքը և իր գործընկերները բոյկոտում են ֆրանսիացիների խաղերն Ուկրաինայում:
«Մեր կառավարության ոչ մի անդամ ներկա չի գտնվելու այն խաղերին, որոնք Ֆրանսիայի ազգային հավաքականը կանցկացնի Ուկրաինայում: Արտաքին գործերի նախարարությունն այս մասին երեկ տեղեկացրել է Լեհաստանի և Ուկրաինայի կառավարություններին: Մեր այս դիրքորոշումը պայմանավորված է Ուկրաինայում եվրոպական արժեքների վտանգված լինելու հանգամանքով, մասնավորապես՝ կապված «Տիմոշենկոյի գործի» հետ»,- Ֆուրնեյրոնի խոսքերն է մեջբերում France Presse գործակալությունը:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի հավաքականը խմբային փուլի բոլոր խաղերը կանցնացնի Ուկրաինայում:

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել