Մարզական գործընկեր` SportArmenia.com
Ֆաբրեգասի մասնակցությունը Եվրո 2012-ին վտանգված է

Մարզական գործընկեր` SportArmenia.com
Հայաստանի քննչական մարմիններում 2020-ին ավելի քիչ քրեական գործ է հարուցվել կոռուպցիոն հանցագործությունների փաստով, քան 2019-ին։ Ընդհանուր առմամբ անցյալ տարի 167-ով կրճատվել է կոռուպցիոն գործերի թիվը։ Այդ մասին հաղորդում է գլխավոր դատախազությունը։ Քննված կոռուպցիոն գործերի նվազումը, ըստ դատախազության, պայմանավորված է այն հանգամանքով, որ քրեական օրենսգրքում կոռուպցիոն հանցագործությունների ցանկում հանցակազմերի թիվը պակասել է՝ 70-ից հասնելով 28-ի, բացի այդ քրեական գործեր հարուցելուն խանգարել են կորոնավիրուսն ու պատերազմը։ Անցյալ տարի քննչական մարմինները ավարտել են 716 քրգործի վարույթ, որից 183-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։ Ընդհանուր առմամբ քրեական հետապնդման է ենթարկվել 1 356 անձ, որոնցից 204-ը հետագայում արդարացվել են։ Նախորդ տարվա համեմատ 2020-ին 2,5 միլիարդ […]
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ապրիլի 13-ին կայցելի Ադրբեջան: Այս մասին հայտնել են Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունից, փոխանցում է belta.by-ը։ Ըստ հաղորդագրության՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկու հանդիպում կանցկացնեն։ Դրանցից մեկը տեղի կունենա Լուկաշենկոյի Բաքու ժամանելուն պես։ «Ոչ պաշտոնական մթնոլորտում պետությունների ղեկավարները կքննարկեն բելառուսա-ադրբեջանական հարաբերությունների հիմնական ուղղությունները և երկկողմ համագործակցության ռազմավարական հարցերը»,- հաղորդում է կայքը։ Բանակցությունների պաշտոնական մասը նախատեսված է չորեքշաբթի՝ ապրիլի 14-ին։ Բելառուսի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը տեղի կունենա նեղ և ընդլայնված կազմով ՝ պատվիրակությունների անդամների մասնակցությամբ: Հիմնական ուշադրությունը կհատկացվի առևտրատնտեսական փոխգործակցության ընդլայնմանը։
Վրաստանի խորհրդարանում նախատեսված են քննարկումներ Լեռնային Ղարաբաղի թեմայով․ այս մասին հայտնում է Վրաստանի Առաջին ալիքը։ Ըստ տեղեկության՝ հարցը քննարկվելու է խորհրդարանի՝ պաշտպանության ու անվտանգության հանձնաժողովի նիստում՝ «Լեռնային Ղարաբաղի խաղաղության համաձայնագրի ազդեցությունը Հարավային Կովկասի անվտանգության միջավայրի վրա» խորագրով։ Նիստի շրջանակում պատգամավորները լսելու են հետախուզական ծառայության ղեկավարի պաշտոնակատար Շալվա Լոմիձեի զեկույցը: Հանձնաժողովի նիստը, հավանաբար, փակ է լինելու, քանի որ վերջերս նմանատիպ հարցերի շուրջ հանձնաժողովի նիստերը դռնփակ են անցնում, նշում է Առաջին ալիքը։
Հայաստանում կորոնավիրուսային լարված իրավիճակի հետևանքով այս պահին կա ծավալված 2 600 մահճակալ, և այս թիվը գնալով՝ մեծանում է։ Առողջապահության նախարարությունում ընթացող ասուլիսում այդ մասին հայտարարեց նախարար Անահիտ Ավանեսյանը։ «AstraZeneca-ի ցուցումներում փոփոխություններ են կատարվել, ու տարիքային սահմանափակում է կիրառվելու։ Որոշել ենք Astrazeneca-ով պատվաստման համար տարիքային շեմ սահմանել 55-ից բարձր, խրոնիկ հիվանդներ՝ 55-ից բարձր, բուժաշխատողներ՝ 55-ից բարձր։ Sputnik-V-ով պատվաստման համար սահմանվել է՝ բուժաշխատողներ 18-54 տարեկան, խրոնիկ հիվանդներ՝ մինչև 54 տարեկան»,- հայտարարեց Ավանեսյանը։ Սպուտնիկ V-ի 15 000 դեղաչափ Հայաստանը Ռուսաստանից արդեն ստացել է, և այս պահին բանակցություններ են ընթանում ռուսական կողմի հետ՝ այս թիվը մեծացնելու ուղղությամբ։ Արսեն Թորոսյանը ավելի վաղ ՍիվիլՆեթի տաղավարում հայտարարել էր, որ […]
«ՖԻՆԱՐՄ» ֆինանսական շուկայի մասնակիցների ասոցիացիայի գործադիր տնօրեն Կարեն Զաքարյանը կարծում է, որ կառավարության հավանությանն արժանացած «Բաժնետիրական ընկերությունների մասին» և հարակից օրենքներում փոփոխությունները կարող են էական ազդեցություն ունենալ կապիտալի շուկայի զարգացման վրա: Նա վստահ է՝ Հայաստանի կապիտալի շուկան կարող է տասն անգամ աճել:
Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձը Ռուսաստանի համար առաջնահերթ խնդիրներից է։ Այս մասին «Մոսկվայի տանը» լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ Նրա խոսքով՝ Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի կողմից հայ գերիների վերադարձի ուղղությամբ աշխատանքներ իրականացվում են։ Դեսպանը հայտնեց, որ գերիների վերադարձի հարցով շարունակելու է զբաղվել անձամբ գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։ Ինչ վերաբերում է ադրբեջանական իշխանությունների հայտարարություններին, որ գերիների հարցը արդեն լուծված է, Կոպիրկինը նշեց, որ ռուսական կողմը շարունակում է աշխատանքներ տանել գերիների վերադարձի ուղղությամբ․ «ինձ համար դժվար է մեկնաբանել ադրբեջանական կողմի հայտարարությունը, որքան ես տեղյակ եմ, աշխատանքները շարունակվում են»։ Ապրիլի 8-ին տեղեկություններ տարածվեցին, որ գերիների նոր խումբ է […]
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում (ԶՊՄԿ) բաժնետոմսերի շուրջ ծագած վեճում կառավարությունը մասնակցություն չունի և չի խրախուսում կողմերից որևէ մեկին․ ՍիվիլՆեթի հետ զրույցում այսպիսի մեկնաբանություն արեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը։ Ավելի վաղ Սիվիլնեթը գրել էր, որ Ռուսաստանի առողջապահության և սոցիալական զարգացման հարցերի նախկին նախարար Միխայիլ Զուրաբովը, որը տնօրինում է կոմբինատի բաժնետոմսերի 12,4 տոկոսը, դատի է տվել մյուս բաժնետերերին՝ դատարանից պահանջելով անվավեր ճանաչել բաժնետոմսերի առքուվաճառքի մի քանի պայմանագիր։ Զուրաբովը մարտի 16-ին հանդիպել էր նաև Նիկոլ Փաշինյանին։ Այս հանդիպման մասին պաշտոնական տեղեկատվությունը աղքատիկ էր։ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանի խոսքով՝ «պարոն Զուրաբովի հետ հանդիպումը կրել է որպես ներդրողի հետ հանդիպման բնույթ»։ Թորոսյանն ասում է՝ […]