ԵՄ-ն չի բոյկոտելու «Եվրո-2012»-ը․ Ռոմպեյ

«Եվրամիության՝ այդ առաջնությունը բոյկոտելու խնդիր դրված չէ։ Մենք շահգրգռված ենք, որ դա լինի հաջող առաջնություն, որը կնպաստի Ուկրաինայի ժողովրդականությանն ու կմտերմացնի նրա բնակիչներին ու ԵՄ երկրներից ժամանած ֆուտբոլային երկրպագուներին,- ասել է Վան Ռոմպեյը։ – Եվրամիությունն ու եվրոպական ֆինանսական հաստատությունները, որոնց մենք աջակցում ենք, մեծ աշխատանք են կատարել՝ այդ առաջնության նախապատրաստմանն օգնելու համար»։

Հիշեցնենք, որ եվրոպացի մի շարք քաղաքական գործիչներ, այդ թվում՝ Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, բողոքելով Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի ազատազրկման դեմ, հայտարարել են, որ բոյկոտելու են Եվրոպայի ֆուտբոլի առաջնության խաղերը, որոնք ծրագրված են Ուկրաինայում։

«Եվրո-2012»-ն անցկացվելու է հունիսի 8-ից հուլիսի 1-ը։ Խաղերի մի մասը տեղի է ունենալու Ուկրաինայում, մի մասը՝ Լեհաստանում։

Մեկնաբանել