«Ֆորմուլա-1»-ը հետաձգել է IPO-ն

Խումբը վերջնականապես չի հրաժարվում բաժնետոմսերի տեղաբաշխման գաղափարից և իր որոշումը պայմանավորում է համաշխարհային ֆինանսական շուկայում ձևավորված իրավիճակով։ «Ֆորմուլա-1»-ում նշում են, որ Facebook-ի անհաջող IPO-ից հետո խոշոր բիզնեսի հետաքրքրությունը տեղաբխումների նկատմամբ մարում է։

Հիշեցնենք, որ «Ֆորմուլա-1»-ի վերահսկիչ (63,4%) փաթեթը տնօրինող CVC Capital Partners-ը մտադիր էր առաջնային հանրային տեղաբաշխման ընթացքում $3 մլրդ ներգրավել, որի արդյունքում այս IPO-ն կարող էր դառնալ Սինգապուրի բորսայի խոշորագույն տեղաբաշխումներից մեկը՝ 2011թ. փետրվարից ի վեր։

Խորհրդատվության նպատակով CVC-ն արդեն ներգրավել էր Goldman Sachs-ին։ Վերջինս, իր հերթին, մտադիր էր վարկային մի շարք կազմակերպությունների վարձել IPO-ի անցկացման համար։

Նշենք, որ ընկերության տարեկան հասույթը €1,17 մլրդ է։ Անձնակազմի թվաքանակը 200 մարդ է։

Մեկնաբանել