BP-ն համաձայնել է վաճառել ТНК-ВР-ի իր մասնաբաժինը

BP-ն այսօր հայտարարել է, որ ինքը ТНК-ВР-ի իր «մասնաբաժնի հնարավոր գնման նկատմամբ անցանկալի հետաքրքրության նշաններ է նկատում»։ Այս իրադարձությունների և բաժնետիրական արժեքը հնարավորինս մեծացնելու հակվածության լույսի ներքո BP-ն Alfa (Access) Renova-ին (AAR) հայտնել է վաճառքն իրականացնելու իր մտադրության մասին, հաղորդում է «Ռիա Նովոստի»-ն։

Միաժամանակ՝ BP-ն նշում է, որ գործարքի կայացման երաշխիքներ չկան։

Հիշեցնենք, որ օրերս ռուս հայտնի գործարար Միխայիլ Ֆրիդմանը լքեց ТНК-ВР-ի գլխավոր կառավարչի և ТНК-BP Management-ի կառավարման խորհրդի նախագահի պաշտոնները։ Հաղորդվում էր, որ ТНК-ВР-ի ղեկավարությունը կստանձնեն այլ մենեջերներ, որոնց կերաշխավորի Ֆրիդմանը:

Մեկնաբանել