Այսօր մեկնարկել են միասնական քննությունները

Այսօր մեկնարկել են բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության համար անցկացվող միասնական քննությունները: Դիմորդները քննություն են հանձնում «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» և «Ընդհանուր պատմություն» առարկաներից:

Հունիսի 5-ին դիմորդները միասնական քննություն կհանձնեն «Հայոց լեզու և հայ գրականություն», հունիսի 8-ին՝«Ռռուսաց լեզու», հունիսի 12-ին՝ «Մաթեմատիկա», հունիսի 15-ին՝ «Օտար լեզու», հունիսի 19-ին՝ «Ֆիզիկա», և հունիսի 22-ին՝ «Հայոց պատմություն», «Քիմիա» առարկաներից:

Բուհ ընդունելության ամբողջ քննական գործընթացը կարգավորող մարմինը ՀՀ Կառավարության աշխատակազմի գնահատման և թեստավորման կենտրոնն է (ԳԹԿ):

Քննություններից մեկ ժամ անց ԳԹԿ կայքում հնարավոր է ստուգել քննության պատասխանները՝ Էլեկտրոնային ձևաթղթի միջոցով, ինչպես նաև գրանցվելով կայքում` դիմորդները կարող են էլեկտրոնային փոստով տեղեկանալ քննության գնահատականի մասին: