Տիմոշենկոյի կուսակցությունը ԱՄՆ-ին և ԵՄ-ին առաջարկում է պատժամիջոցներ կիրառել ուկրաինացի պաշտոնյաների նկատմամբ

Այս մասին հայտարարել է կուսակցության անդամ Անդրի Շկիլը, հաղորդում է  ԻՏԱՌՌ-ՏԱՍՍ-ը։

Շկիլի խոսքով՝ ուղարկվել է երկու ցուցակ, որոնցից առաջինն ընդգրկում է քաղաքական գործիչների, դատավորների, դատախազության և անվտանգության համակարգի աշխատակիցների 13 անուն։ Մյուս ցուցակն ավելի ընդլայնված է և ընդգրկում է 54 անուն։

Առաջին ցուցակում առկա է նաև Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի, նրա ավագ որդի Ալեքսանդր Յանուկովիչի, նախագահի խորհրդական Անդրեյ Պորտնովի, նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Լեվոչկինի, վարչապետ Նիկոլայ Ազարովի, արտգործնախարար Կոնստանտին Գրիշենկոյի, գլխավոր դատախազ Վիկտոր Պշոնկայի և այլ անուններ։ Ընդլայնված ցուցակում հիմնական «թիրախը» դատախազության և դատական համակարգի աշխատակիցներ են։