Իսպանիայից 3 ամսում €100 մլրդ է արտահոսել

ԿԲ-ի տվյալները հաստատել են նաև տնտեսագետների նախկին գնահատականները, որոնց համաձայն օտարերկրյա ներդրողները վաճառել են իսպանական ակտիվները, այն դեպքում, երբ տեղական բանկերն ավելացրել են երկրի պարտատոմսերում կատարվող ներդրումների ծավալը՝ Եվրոպական կենտրոնական բանկի միջոցների հաշվին։

Իսպանիայի հանդեպ ներդրողների բացասական վերաբերմունքի ավելացմանը նպաստել է նաև ԵԿԲ նախագահ Մարիո Դրագին, որը քննադատել էր Իսպանիայի կառավարության՝ երկրի մեծությամբ չորրորդ բանկի՝ Bankiaի-ի փրկությանն ուղղված գործողությունները։

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Մադրիդը հայտարարել էր Bankia-ին €19 մլրդ օգնության ցուցաբերման մասին։ Ֆինանսական աջակցության ձևաչափը սակայն դեռ հայտնի չէ։

Մեկնաբանել