Իտալիայում երկրաշարժի պատճառած վնասը հասնում է €5 մլրդ-ի

Էմիլիա Ռոմանիա շրջանում մայիսի 20-ին և մայիսի 29-ին տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով ընդհանուր առմամբ զոհվել է 24 մարդ, 14 հազ. մարդ անօթևան է մնացել։ Տուժածների 13%-ը տարեց մարդիկ են, որոնք շուրջօրյա օգնության կարիք ունեն։ Փլուզվել են բազմաթիվ ձեռնարկություններ։

Տարերային աղետից տուժած շրջանում սեյսմիկ ակտիվությունը շարունակվում է։ Գետնացնցումների մագնիտուդը հասնում է 4,0-ի։ Սա սպառնում է արդեն իսկ վնասված տների հետագա փլուզմամբ, այդ իսկ պատճառով տեղի բնակիչներին խորհուրդ է տրվել չվերադառնալ իրենց տները և քնել իշխանությունների կազմակերպած վրանային քաղաքներում։