Ասիան հարստանում է․ BCG

Միաժամանակ՝ BCG-ի փորձագետներն Արևմտյան Եվրոպայում և ԱՄՆ-ում միլիոնատերերի թվի անկում են արձանագրել։

Անցած տարի Չինաստանում այս ցուցանիշն աճել է 16%-ով՝ մինչև 1,43 մլն մարդ, Սինգապուրում՝ 14%-ով՝ մինչև 188 հազ․ մարդ։ Միլիոնատերերի թվի ամենամեծ աճն արձանագրել է Հնդկաստանը՝ 21%։

Միլիոնատերերի թվով առաջատար երկիրը, այդուհանդերձ, շարունակում է մնալ ԱՄՆ-ը, թեև 2011թ․ ամերիկացի միլիոնատերերի թիվը կրճատվել է 129 հազ-ով՝ մինչև 5,13 մլն։ 2-րդ տեղում Մեծ Բրիտանիան է, 3-րդ-ում՝ Գերմանիան։ Միլիոնատերերի թվով Ռուսաստանը 4-րդն է։

Եվրոպայի պարտքային ճգնաժամը և ֆոնդային շուկաներում ակտիվների արժեզրկումը դանդաղեցրել են գլոբալ բարեկեցության աճը, որը կազմել է 1,9%՝ մինչև $122,8 տրլն։ Նշենք, որ 2010թ․ այս ցուցանիշը 6,8% էր։ Տնտեսական խնդիրները ևս ազդել են միլիոնատերերի թվի կրճատման վրա։

BCG-ի փորձագետների կանխատեսմամբ՝ առաջիկայում համաշխարհային բարեկեցությունը կաճի միջինը 4-5%-ով՝ 2016թ․ կազմելով $150 տրլն։